ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավանություն է տալիս իր աշխատանքին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ռուսական միջամտության վերաբերյալ շարունակվող հետաքննությունը  եւ Կրեմլի հետ Թրամփի թիմի շփումների մասին լուրերը չեն ազդել սովորական ամերիկացիների կողմից նրա աշխատանքին հավանություն արժանացնելուն:

«Քանի դեռ «Ֆեյք լուրերը» շատ են սիրում իմ աջակցության ցածր աստիճանի մասին խոսել, @foxandfriends (Fox News-ի հաղորդումը) հենց նոր ցույց տվեց 2017-ի դեկտեմբերի 28-ի իմ վարկանիշը, որը գրեթե նույնն էր ինչ 2009-ի դեկտեմբերի 28-ին Օբամայի վարկանիշը», - Twitter-ում գրել է նա: