Պենտագոնն անհեթեթ է անվանել հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է ԻՊ-ին, սուտ են եւ անհեթեթ: Մենք չենք պատրաստում ԻՊ-ին: Մենք համագործակցում ենք գործընկերների հետ ԻՊ զինյալներին ոչնչացնելու կամ բռնելու համար», - ասել է ԱՄՆ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռեբեկա Ռիբերիխը:

Պենտագոնի ներկայացուցիչը պնդել է, որ «այդ լուրերը հաստատող ապացույցներ չկան»:

Նրա խոսքով՝ «կոալիցիան չի վստահում ռուս պաշտոնյաների հայտարարություններին, որոնք նախկինում ճշգրիտ չեն եղել»:

Ամերիկյան ուղղաթիռները Դեյր-էլ-Զորից տարհանել են «Իսլամական պետության» պարագլուխներին