ԱՄՆ-ի միջին եւ հյուսիս-արեւելյան հատվածներում առնվազն յոթ մարդ է զոհվել  ցրտի ու  ձյան տեղումների հետեւանքով։ Այս մասին հաղորդում է  New York Times թերթը:

Համաձայն տվյալների՝ ձմեռային ցուրտ եղանակը հանդիսացել են Չիկագոյի (Իլինոյս) արվարձանում երկու մարդու մահվան պատճառ: Կանզաս նահանգում եւս  չորսը մահացել են ճանապարհին ձյան եւ սառույցի հետեւանքով տեղի ունեցած վթարի արդյունքում: Հարավային Դակոտա նահանգում 83-ամյա մի կին ցրտահարվել էր այն բանից հետո, երբ դուրս էր եկել ձնաբքում մնացած մեքենայից Մինեսոթա նահանգի սահմանին գտնվող քաղաք միայնակ հասնելու համար: Միացյալ Նահանգների Ազգային օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել է, այս տարածքում օդի ջերմաստիճանը գիշերը նվազել է մինչեւ մինուս 17 աստիճան:

Միչիգանի նահանգում շուրջ 30 վթարներ են եղել, որի պատճառը ձյունն, սառցակալումներն ու  վատ տեսանելիությունն է։ Այս նահանգի մի շարք շրջաններում տեղացել է շուրջ 15 սմ ձյուն։ Մի շարք շներն են սառելով սատկել։ Մասաչուսեթս նահանգի Քեյփ Կոդի ափին հայտնաբերվել են շնաձկների մարմիններ, որոնք, ըստ գիտնականների, մահացել են ցրտահարումից, որը հարվածել է նրանց ամենախոցելի տեղին՝ խռիկներին:

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ շատ ցուրտ եղանակը կպահպանվի հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների հյուսիսում: Նյու Յորքում դեկտեմբերի 31-ին նախատեսվում է մինուս 11.6-ից մինչեւ մինուս 17.8 աստիճան: Այս դեպքում, 2018 թվականը կդառնա երրորդ  ցուրտ Նոր տարին մայրաքաղաքում 1907 թվականից ի վեր։