Ամերիկյան Ուիչիտա քաղաքում երկու անձանց կողմից ստեղծված պրանկի արդյունքում ոստիկանը սպանել է 28 ամյա տղամարդուն, հաղորդում է The Verge-ը:
Խոսքը այսպես կոչված սվոթինգի մասին է (swatting, ամերիկյան իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանման անվանումից՝ SWAT) խաղարկում, որի ժամանակ պրանկերը զանգում է ոստիկանություն եւ հայտնում է լուրջ միճադեպի մասին՝ օրինակ հանցագործներին ձերբակալելու եւ հայտնում է կամայական հասցե:
Քաղաքի ոստիկանության պետի տեղակալը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ոստիկանություն են զանգահարել եւ հայտնել այն մասին, որ տղամարդը սպանել է իր հորը եւ այժմ պատանդ է պահում մորը, քրոջը եւ եղբորը:
Ոստիկանությունը ժամանել է նշված հասցեով:
Դռանը մոտեցել է մի տղամարդ, որից հետո ոստիկաններից մեկը կրակել է, ասել է Լիվինգսթոնը: Նա չի նշել, թե ինչու է որոշվել կրակ բացել:
Ըստ լրատվամիջոցների ողբերգությանը հանգեցրել էր երկու անհայտ անձանց վեճը: Նրանք վիճել էին օնլայն Call of Duty համակարգչային խաղից հետո:



























