Թաիլանդի դատարանը տեղի բնակիչ Պուդիտ Քիթիթրադիլոկին ֆինանսական բուրգի կազմակերպման համար դատապարտել է 13 725 տարվա ազատազրկման: Խաբեբան,
որին հաջողվել էր մոտ 40 հազար մարդուց ներդրումներ ներգրավել, մեղավոր էր ճանաչվել 2653 կետով խարդախության մեղադրանքով:
Քիթիթրադիլոկը կարողացել էր Կառլո Պոնցիիի սխեմաով ստանալ ավելի քան 160 միլիոն դոլար: Կեղծարարը կազմակերպել էր սեմինարներ, որոնց ժամանակ մարդկանց համոզել էր հրշեջ մեքենաների, կոսմետիկայի եւ այլ ապրանքների վաճառքի մեջ ներդորւմներ կատարել, հաղորդում է Newsru-ն:
Ներդրողները խոստացել էին անասելի շահույթ եւ բոնուսներ նոր մասնակիցների ներգրավման համար, ինչպես լինում է մյուս ֆինանսական բուրգերում՝ առաջինը ներգրավածը հնարավորություն է ստանում վերադարձնել իր ներդրումները նոր ներդրողների հաշվին:
Օգոստոսին գործարարը ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Գրավի դիմաց ազատ արձակվելը նրան արգելվել էր։
Հեռուստաալիքը նշում է, որ անկեղծ խոստովանության շնորհիվ դատարանը համաձայնել է երկու անգամ կրճատել նրա ժամկետը`մինչեւ 6637 տարի եւ վեց ամիս: Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ իրականում հանցագործը մնալ ոչ ավելի քան 20 տարին, քանի որ Թաիլանդի օրենքներում կան նման հանցագործությունների համար պատիժի սահմանափակումներ:



























