Օրեգոնի վերաքննիչ դատարանն բավարարել է լեսբի զույգի հայցը հացաբուլկեղենի խանութի դեմ, որը մերժել էր հարսանեկան տորթ պատրաստել զույգի համար, հաղորդում է USA.one-ն։

Այս պատմությունը սկսվել էր 2013 թվականին, երբ ամուսիններ Մելիսա եւ Արոն Քլեյները, որոնց պատկանում է Sweet Cakes հացաբուլկեղենի խանութը Օրեգոնում, հրաժարվել էր հարսանյաց տորթ պատրաստել  Լորել եւ Ռեյչել Բոումեն-Քրայերիների համար այն պատճառաբանությամբ, որ նրանք կրոնական պատճառներով հավանություն չեն տալիս նույնասեռ ամուսնություններին: Դատավարությունները տեւել էին մի քանի տարի, որից հետո 2015 թ. հոկտեմբերին դատարանը որոշում էր կայացրել, որ Քլեյնները բարոյական վնաս հասցնելու համար պետք է վճարեն 135 հազար դոլար։

Քրիստոնյա եւ հինգ երեխաների հայր Ահարոն Քլեյնը իր անհամաձայնությունն է հայտնել այս որոշման հետ՝ պնդելով, որ այս կերպ իրենց ընտանիքի կրոնական տեսակետները խտրականության  են ենթարկվել:

Դատավարության ընթացքում Քլեյները կարողացավ հավաքել 500 հազար դոլար մի շարք քրիստոնեական կազմակերպությունների շնորհիվ, որոնք եւս սատարում էին նրանց համոզմուքնները։ Ստանալով այս գումարները, սակայն Քլեյները հրաժարվում էին տուգանքը վճարել։ Նրանք դիմել էին վերաքննիչ դատարան, որը քննելով գործը՝ այն թողել էր անփոփոխ։