Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիներից մեկում երկու անհայտ անձ ծեծել են 20-ամյա երիտասարդին, այդ թվում ապակե ֆալոիմիտատորով: Տեղի ունեցածի պատճառներն անհայտ են, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով hessenschau.de-ն:
Միջադեպից հետո տուժածին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց: Պարբերականի փոխանցմամբ, երիտասարդին հաջողվել է փախչել հարձակվողներից: Դեպքից անմիջապես հետո 20-ամյա երիտասարդը հանդիպել է պարեկություն իրականացնող ոստիկաններին եւ եւ հայտնել տեղի ունեցածի մասին:
Իրավապահների հետ միասին հանցագործներին որոնելու աշխատանքներին է միացել նաեւ տուժածի հայրը:
Ի վերջո, կասկածյալներին հաջողվել է գտնել: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է սեքս-խաղալիքը, որով հարվածներ են հասցրել տուժածին:



























