Արգենտինայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար ցմահ դատապարտված 88-ամյա նախկին ոստիկանը, տնային կալանքում կկրի իր պատիժը, հաղորդում է AP-ն:
Միգել Էտչեկոլացը Բուենոս Այրեսում 1976-1983 թվականներին պատասխանատու է եղել կալանքի եւ կտտանքների բազմաթիվ ընդհատակյա կենտրոններ համար:
Նա դարձել է դիսիդենտներ դեմ պետական մահացու արշավի խորհրդանիշը:
Առողջության եւ տարիքի պատճառով տնային կալանքի անցնելու որոշումն առաջացրել է իրավապաշտպան խմբերի վրդովմունքը:
Արգենտինայի բռնապետության ժամանակ սպանված դիսիդենտների պաշտոնական թիվը 7000 է, բայց իրավապաշտպանները նշում են 30000 մարդու մասին:



























