ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

-  Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկ¬ված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս¬գրքում լրացումներ կատարելու մասին,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե¬տու¬թյան օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն¬քում փոփոխություններ կատարելու մասին,

- «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա¬ցում կատարելու մասին: