Բրազիլիայի արժեթղթերի հարցերով հանձնաժողովը պետական «Petrobras» ընկերության նախկին ղեկավար Մարիա դաս Գրասաս Ֆոստերին եւ յոթ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կոռուպցիայի մեջ է մեղադրել: Այս մասին հաղորդում է Folha de Sao Paulo-ն:
Ներկայացված մեղադրանքները կապված են 2016-ի գարնանը սկսված հետաքննության հետ, որի ժամանակ խախտումներ էին հայտանբերվել երեք հորատման հարթակների նավերի մասին կնքված գործարքներով:
Մեղադրյալների թվում է նաեւ ընկերության նախկին գլխավոր մենեջեր Խոսե Սերժիո Գաբրիելին, որը պատասխանատու է եղել Պաոլո Կոստայի մատակարարումների համար, միջազգային ուղղության նախկին ղեկավար Նետսո Սերվերոն, ֆինանսական տնօրեն Ալմիր Բարբասան, հետախուզության արտադրության ճյուղը գլխավորող Գիլյերե Եստրեյան, էներգոգազային ուղղության ղեկավար Իլդո Սաուերը եւ ծառայության համար պատասխանատու Ռենատո Դյուկը:
Petrobras-ի շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց 2014-ին:
Այդ ժանանակ հայտնի դարձավ, որ մի քանի պաշտոնյաներ պայմանագրեր են կնքել եւ գումարի 3 տոկոսի չափով միջնորդավճար են ստացել:
Այս միջոցները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կաշառելու համար: Բրազիլիայի իշխանությունների խոսքով՝ գների բարձրացումը ու կաշառքները սխեմայի հեղինակներին բերել են մոտ 3,8 միլիարդ դոլար:



























