Կանադայում անբնական ցրտերը ստիպել են չեղարկել մի շարք տոնական միջոցառումներ: AFP-ի փոխանցմամբ, չեղյալ են համարվել համերգներ, իսկ դահուկային բլուրները փակվել են անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշվում է, որ Կանադայի երկու կենտրոնական քաղաքներում՝ Ռեգինայում եւ Վիննիպեգում օդի ջերմաստիճանը հասել է – 50 աստիճան ցրտի:

Մայրաքաղաք Օտտավայում իշխանությունները չեղարկել են մի քանի շոուներ՝ նվիրված Կանադայի 150-ամյակին: Հունվարի 30-ի եւ 31-ի միջոցառումները հետաձգվել են օդերեւութաբանական ծառայության կողմից անբնական ցրտերի վերաբերյալ կանխատեսումներից հետո: