Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 29-ին  հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայում նախագահող երկրի՝ Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ օրակարգրի հարցերին, մասնավորապես բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։