Անհայտ անձը կրակ է բացել Լոնդոնի Նյուեմ թաղամասի արագ սննդի ռեստորաններից մեկում, որի հետեւանքով երկու 16-ամյա դեռահասներ ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ են ստացել:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել: Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Սքոթլանդ յարդը»:
Դեռեւս չի հաջողվել կրակողին ձերբակալել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: