Մոսկվայում բնակարանների վարձակալության գները տարեվերջին հասել են 800 հազար ռուբլի ռեկորդային ցուցանիշին։ Բացի դրանից, մայրաքաղաքում երեք տարում մեկ քառորդով աճել է վարձակալության տրվող «էլիտար» բնակարանների առաջարկը։

Newsru.com –ը հայտնում է, որ նոյեմբերին ու դեկտեմբերին էլիտար բնակարանների վարձակալության գները հասել են ամսական 800 հազար ռուբլու, ինչը ռեկորդային գին է։ Այդ գումարով կարելի է 210 քառ․ մ մակերեսով բնակարան վարձակալել Պոգորելսկի նրբանցքում։

Վարձակալության գներով երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցրել Կրասնոպրոլետարսկայա փողոցում 280 քառ․ մ մակերեսով բնակարանը՝ 600 հազար ռուբլով ու Օստոժենկայում  320 քառ․ մ մակերեսով բնակարանը՝ 550 հազար ռուբլով։