Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել է Խարկովի փոստի բաժանմունքից պատանդառված չորս մարդու ազատ արձակման մասին, այդ թվում երկու երեխաների, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սվատոսլավ Ցեգոլկոն, փոխանցում է «Ուկրաինսկայան պրավդան»։
Ավելի վաղ հայտնել էին, որ անհայտ տղամարդը մարդկանց է պատանդառել Խարկովի փոստի բաժանմունքում։ Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ տղամարդը հայտնել է, որ իր վրա ամրացված է պայթուցիկ, որը ինքը պատրաստ է կիրառել։ Ոստիկանությունից հայտնել էին, որ չհաստատված տեղեկություններով՝ պատանդառվել է 9 մեծահասակ ու երկու երեխա։
Ազատ են արձակվել երեք կանայք ու երկու երեխա, հայտնել է Ցեգոլկոն։



























