Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել․ ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Ս․-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Սպանություն կատարելու կասկածանքով Ցոլակ Ս․-ն ձերբակալվել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: