Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արարատ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի մոտակայքում, այրվում է երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ին բախվել են «BYD» մակնիշի 454 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Կ.) եւ ինքնաշեն մոտոցիկլը՝ կցորդիչով (վարորդ՝ 1964 թ. ծնված Ս. Փ.): «BYD» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը (1981 թ. ծնված Տ. Ա.), մոտոցիկլի վարորդը եւ ուղեւորներ՝ 2003 թ. ծնված Ա., 2005 թ. ծնված Ա. Ի.-երը եւ 2004 թ. ծնված Ռ. Պ.-ը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ա. Կ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Տ. Ա.-ի եւ Ս. Փ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Ա., Ա. Ի.-երը եւ Ռ. Պ.-ն այնուհետեւ հոսպիտալացվել են Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել` 18:58-ին: Ամբողջությամբ այրվել են «BYD» մակնիշի ավտոմեքենայի առջեւի հատվածը եւ սրահը:

Փրկարարները հոսանքազրկել են մոտոցիկլը եւ փակել «BYD» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: