Ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի կենտրոնում հրաձգության մեջ կասկածվող անձին, հաղորդում է ՆԳՆ գլխավոր վարչությունը։
Ավելի վաղ գերատեսչությունում հայտարարել էին, թե երկու մարդ էր վիրավորվել Կարմիր հրապարակից ոչ հեռու՝ Նիկոլսկայա փողոցում տեղի ունեցած ընդհարման հետեւանքով։ Կասկածյալը մի քանի անգամ կրակել էր մի երիտասարդի գլխին։
«Նովոռիժսկի մայրուղու 40-րդ կիլոմետրին ոստիկանները կանգնեցրել են 26-ամյա կասկածյալի մեքենան։ Նա մեղադրվում է ռեստորանում 29-ամյա տղամարդուն եւ 23-ամյա աղջկան վիրավորելու մեջ»,- նշել են ոստիկանությունից։ Ձերբակալության ընթացքում կասկածյալն ինքն իրեն մարմնական վնասվածքներ է հասցրել, ոստիկանները նրան փոխանցել են բժիշկներին՝ օգնություն ցուցաբերելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ, ընդհարման պատճառը կարող է խանդը լինել։



























