Երեկ ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հոգեբուժարան մեկնած ոստիկանները պարզել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 43-ամյա Է.Գ.-ի, Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ա.Բ.-ի եւ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Ս.Մ.-ի միջեւ, որի ժամանակ նշված անձինք փայտերով եւ ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ:



























