Ֆրանսիայում ամանորյա գիշերը այրված մեքենաների քանակը կազմել է 1031, ավելի շատ, քան անցած տարի, հայտնում է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես անցած տարի՝ այդպես էլ հիմա եղել են որոշ անկարգություններ՝ 1031 մեքենա է այրվել։ Այս ցուցանիշը ավելի ցածր է , քան 2012 ու 2013 թթ․ ցուցանիշները ու մի քիչ բարձր, քան անցած տարվա ցուցանիշը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշում են, որ ամանորյա գիշերը ձերբակալվել է 510 մարդ, ինչը նույնպես մի քիչ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

Հասարակական կարգի խախտումներին հակազդման ժամանակ վիրավորում է ստացել ութ ոստիկան ու երեք զինծառայող։ Ընդամենը, գերատեսչության տեղեկություններով, ամանորյա գիշերը հերթապահել է 140 հազար ոստիկան, ժանդարմ, զինծառայող, հրշեջ աշխատող ու տարբեր փրկարարական ծառայությունների աշխատողներ։