Արտակարգ դեպք Երեւանում. հունվարի 2-ին ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ անձը չպարզված 60-ամյա քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1960 թ. ծնված Մ.Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի երակները եւ հոսպիտալացվել Էրեբունի ԲԿ:
Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը՝ փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:



























