New York City Ballet բալետի պարախմբի ղեկավար Փիթեր Մարթինսը որոշում է կայացրել լքել իր պաշտոնը սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներից հետո, հայտնում է New York Times-ը։

«Ես հերքում եմ ու կհերքեմ, որ կապակցված եմ եղել անվայել վարքագծի նման դեպքերի հետ»,- գրել է Մարթինսը բալետի ղեկավար խորհրդին ուղղված նամակում։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ իր անմեղությունը կապացուցվի։

«Ես լիարժեք համագործակցել եմ քննության հետ ու հասկանում եմ, որ այն շուտով կավարտվի։ Ես հավատում եմ, որ դրա արդյունքները պետք է արդարացնեն ինձ»,- ասել է Մարթինսը։

Մարթինսին ժամանակավորապես հեռացրել են Ամերիկյան բալետի դպրոցից, որտեղ նա դասավանդում էր, սեռական ոտնձգությունների հետ կապված անանուն մեղադրանքների պատճառով։