Ադրբեջանում երիտասարդ աղջիկը ինքնասպան է եղել իր նշանադրության օրը։

«Ազերի պրես» գործակալությունը հայտնում է, որ 19-ամյա Սուրայա Աբդուրախմանովան կախվել է  իր ծնողական տան ցախանոցում։ Այս փաստով քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնել» հոդվածով։ Ինքնասպանության պատճառները դեռ պարզվում են։

Նշում են, որ Ս․ Աբդուրախմանովան ինքնասպան է եղել իր նշանադրության օրը։