Գյումրիում 23-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել՝ դանակով վնասելով պարանոցը։ Նա տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնից NEWS.am-ի հետ զրույցում հայտնում են, որ երիտասարդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երիտասարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Նշված դեպքով քննություն է սկսվել։