Բեռլինի Պլետցենզեե բանտից եւս երկու բանտարկյալ է փախել, սա արդեն փախուստի երրորդ դեպքն է մեկ շաբաթում, գրում է Welt թերթը։
Հայտնում են, որ թեթև հսկողությամբ այս բանտի երկու բանտարկյալները փախել էին երկուշաբթի, սակայն նրանցից մեկը հոժարակամ հանձնվել է իշխանություններին։
Հիմա ոստիկանությունը շարունակում է որոնել վեց փախստակներին։ Այս միջադեպերի կապակցությամբ ստուգում է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էին, որ բեռլինյան բանտից չորս բանտարկյալ է փախել։ Մինչ իրավապահները որոնում էին նրանց, ուրբաթ եւս մեկ բանտարկյալ էր անհետացել։



























