Հրասարքերի գործածման հետեւանքով տարբեր տեսակի վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 44 մարդ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով շտապ օգնության մամուլի ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ 44 հոսպիտալացվածներից 21-ը երեխաներ են ։ Հիմնականում վնասվել են տուժածների վերին վերջույթները ու դեմքերը։
«Հունվարի մեկի դրությամբ 40 մարդ էր հոսպիտալացված, որոնցից 18-ը ՝ երեխաներ։ Անցած գիշեր եւս չորս հիվանդ է ավելացել, երեքը՝ երեխաներ»,- ասել են մամուլի ծառայությունից։



























