Պատահար Սիսիան-Երեւան ավտոճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շուրջ 100 մետր գլորվել ձորը: Վարորդը տեղափոխվել է Սիսիանի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր:



























