Սեուլն ու Փհենյանը  հերթական անգամ խոսել են չորեքշաբթի Փհանմունջ շրջանի սահմանային շրջանում վերականգնված հատուկ կապի գծով: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

Հարավային Կորեայի զինվորականների խոսքով՝ զանգել են Հյուսիսային Կորեայից: Զրույցի ընթացքում ԿԺԴՀ-ն Կորեայի Հանրապետությանը տեղեկացրել է այն մասին, որ «նրա հետ կապ կհաստատի, երբ դրա համար կոնկրետ առիթ լինի»:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ հունվարի 3-ի առավոտյան Փհանմունջ շրջանի սահմանային շրջանում կվերականգնի հատուկ կապի գիծը:

Սպասվում է, որ Փհենյանը եւ Սեուլն այսպիսով կսկեն բանակցել Հարավային Կորեայի Փհյոնչհանում ձմեռային Օլիմպական խաղերին Հյուիսային Կորեայի հավաքականի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Սեուլը առաջարկել է այդ թեմայով հունվարի 9-ին  Փհանմունջում բարձր մակարդակի խորհրդակցություններ անցկացնել: