ԱՄՆ բանակի աջակցությամբ մասնագետների խումբը թողարկել է դպրոցում կրակոցների դեպքերում ուսուցիչների համար ճիշտ պահվածք ուսուցանելու խաղ: Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Նշվում է, որ EDGE անունով ծրագիրը օգտատերերին թույլ կտա ուսուցչի, դպրոցականի եւ երեխաների ուղղությամբ կրակող հրաձիգի կողմից իրավիճակը պատկերացնել:

Ծրագիրը հիմնված է վիրտուալ իրկանության տեխնոլոգիայի վրա, որը հնարավորություն է տալիս կատարվածի իրավիճակը փոխանցել: