Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի բողոքարկման կոլեգիան հունվարի 6-ին օրինական է ճանաչել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել Ալեքսեյ Նավալնիի՝ ՌԴ նախագահի ընտրություններում ինքնաառաջադրման թեկնածությունը աջակցող խմբին:
Այս մասին Twitter-ում հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Իվան Ջդանովը, հաղորդում է DW-ն:
Ավելի վաղ, 2017 թվականի դեկտեմբերի 30-ին, Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ապօրինի ճանաչելու Նավալնիի հայցը: Իր դիմումում Նավալնին խնդրել էր չեղյալ հայտարարել այս որոշումը եւ բավարարել իր վարչական հայցը:
В удовлетворении апелляционной жалобы отказать. pic.twitter.com/tfK0SwdopJ
— Ivan Zhdanov (@IoannZH) 6 января 2018 г.
Նախկինում Նավավալնիի շտաբի փաստաբանները հայտարարել էին, որ եթե որոշումը չեղյալ չհամարվի, ապա որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կբողոքարկվի:




























