ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն «հանճար» է անվանել իր մտավոր ունակությունների քննադատության ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թրամփի Twitter-ին:
«Իրականում ողջ կյանքի ընթացքում իմ հիմնական հատկանիշներն էին հոգեկան կայունությունը եւ իմ խելքը ... Ես անցել եմ ՇԱՏ հաջողակ գործարարից մինչեւ հեռուստատեսային աստղի եւ Միացյալ Նահանգների նախագահի ճանապարհը: Ինձ թվում է, թե դա կարելի է բնութագրել ոչ թե պարզապես «խելացի», այլ «հանճարեղ»,- Twitter-ում գրել է նա:
....Actually, throughout my life, my two greatest assets have been mental stability and being, like, really smart. Crooked Hillary Clinton also played these cards very hard and, as everyone knows, went down in flames. I went from VERY successful businessman, to top T.V. Star.....
— Donald J. Trump (@realDonaldTrump) 6 января 2018 г.
Ավելի վաղ «Հրդեհ ու զայրույթ. Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի հեղինակ, լրագրող Մայքլ Վուլֆը գրել էր, որ «Թրամփը մտավոր առումով ի վիճակի չէ Միացյալ Նահանգների նախագահ լինել, նա չի կարդում, չի լսում, խորապես հետաքրքրված չէ»:
....to President of the United States (on my first try). I think that would qualify as not smart, but genius....and a very stable genius at that!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 6 января 2018 г.




























