Հազարավոր քրդեր դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայի իշխանությունների անկարողության դեմ, որոնք մինչ օրս 2013 թվականին 3 քուրդ ապստամբ կանանց սպանության համար որեւէ մեկի չեն դատապարտել:

Ցուցարարները բարձրաձայնել են «Էրդողանը մարդասպան է» այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով Ֆրանսիայում է գտնվել, հաղորդում է AFP- ն:

2013-ին Փարիզի կենտրոնում հայտնաբերվեց երեք մահացած կին: Ըստ աղբյուրների՝ թուրքական հետախուզությունը պաշտոնապես հերքել է սպանություններին որեւէ առնչությունը, սակայն ֆրանսիացի քննիչները եզրակացրել են, որ թուրքական լրտեսները ներգրավված են գործին:

Միակ կասկածյալ Օմեր Գունեյը մինչ դատական գործի սկսվելը 2016 թվականին բանտում մահացել է:

Ինչպես նշում է գործակալությունը, հայ համայնքը դեմ է եղել նաեւ Էրդողանի այցին Փարիզ` նրան անվանելով «բռնապետ»:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց տվեց ֆրանսիացիներին իր իրական դեմքը, բռնապետ, որն իրեն այնպես է պահում, կարծես իր պալատում է՝ հակառակ եվրոպական չափանիշներին, որոնց նա հավակնում է», - ասել է  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: