«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանը դեռ պատժախցում է:
Պաշտպաններն ահազանգել էին, որ Արայիկ Խանդոյանի պատժախցի ապակին կոտրված է, այնտեղ անմարդկային պայմաններ են, սակայն, Արա Ղարագյոզյանի խոսքով, ՄԻՊ ահազանգելուց հետո այդ խնդիրը լուծվել է:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 31-ին եւս հացադուլ էին հայտարարել: Նրանք նույնպես շարունակում են հացադուլը:




























