Աֆղանստանի արեւմտյան Ֆարահ նահանգում երկրի ռազմաօդային ուժերի հարձակման հետեւանքով «Թալիբան» ծայրահեղական շարժման 20 զինյալ է սպանվել, 8-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Աֆղան զինվորականները զինյակների խմբի վրա հարձակվել են Հուշկ Աբադ բնակավայրի մերձակայքում: Ոստիկանության տվյալներով՝ սպանվածների թվում են «Թալիբան»-ի 4 դաշտային հրամանատարներ:




























