Սուդանում առգրավել են տեղական վեց պարբերականների ամբողջ խմբաքանակը, որոնք քննադատել են կառավարությանը հացի գների աճի հետ կապված: Այս մասին գրում է AFP-ն:

Վերջին օրերին երկրում դժգոհությունը շարունակաբար աճում է, քանի որ ցորենի ներկրումը տեղական ընկերություններին փոխանցելու մասին կառավարության որոշումից հետո ալյուրի գների կտրուկ աճ է արձանագրվել, ինչի արդյունքում բարձրացել են նաեւ հացի գները:

Մի քանի պարբերականներ քննադատել են ցորենի ներկրման մասին որոշումը, միաժամանակ ընդդիմությունը գների աճի դեմ համազգային ցույցերի կոչ է արել:

Հունվարի 7-ին Ազգային հետախուզության եւ անվտանգության (NISS) աշխատակիցներն առգրավել են Ալ-Թայար, Ալ-Մուսթագիլա, Ալ-Քարար, Ալ-իդան, Ալ-Ասայհա եւ Ահբար ալ-Վաթան թերթերի ամբողջ խմբաքանակը: