Բրիտանիայի հատուկ ծառայությունները աշխատանքի են ընդունում նախկինում կրճատման հետեւանքով աշխատանքից հեռացված աշխատակիցներին, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով The Telegraph-ը: Որոշումը պայմանավորված է երկրում ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման նկատառումներով:
Մեծ Բրիտանիայի Սենատի հետախուզության եւ անվտանգության կոմիտեում աղբյուրները հայտնել են պարբերականին, որ երկրի Հետախուզական կենտրոնը (GCHQ) վերադարձրել է 200 նախկին աշխատակցի: Ընդ որում, MI-6 ատաքին հետախուզական ծառայություն վերադարձել է 73 աշխատակից, MI-5 ծառայություն՝ 7 նախկին գործակալ:




























