ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է իրանցիներին, որոնց բողոքում կառավարության դեմ, եւ կցանկանար, որպեսզի նրանք իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենան: Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն:
«Դա իրական խնդիր է»,- Fox News-ի եթերում ասել է Պոմպեոն:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ իրանցի ժողովուրդն ու երկրի հատուկ ծառայությունները մեծ դեր են ունեցել վերջին բողոքի ցույցերի դադարեցման հարցում, որոնք, ԻՀՊԿ-ի կարծիքով, սադրել էին արտաքին թշնամիները:




























