ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն թերահավատորեն է վերաբերվում այն բանին, որ Սեուլի եւ Փհենյանի միջեւ առաջիկա բանակցությունները կօգնեն Փհենյանին փոխել իր դիրքորոշումը միջուկային զենքի հարցում:

Նրա խոսքով` պատմությունը ցույց է տվել, որ դա դժվար թե հանգեցնի Փհենյանի ռազմավարական աշխարհայացքի որեւէ իրական փոփոխության: «Փհենյանը մտադիր է շարունակել պահպանել իր միջուկային ներուժը», - ասել է Պոմպեոն:

Նա նշել է, որ հյուսիսկորեացիները բանակցություններ են սկսել Հարավային Կորեայի հետ Թրամփի կողմից ճնշման պատճառով, ով հստակ հասկացրել է, որ իրենց վարքն «անընդունելի» է: «Հյուսիսկորեացիները դժվարին իրավիճակում են»,- ասել է Պոմպեոն: