Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի միջուկային փորձարկումները նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչՆիկի Հեյլին, փոխանցում է AFP-ն:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի փորձարկումները եւ պատրաստ լինի բանակցել միջուկային զենքի արգելքի շուրջ:

Հեյլին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ խոսելու պատրաստակամության մասին հայտարարությունը ամենեւին չի նշանակում, որ Վաշինգտոնը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը: «Այո, մենք կարող ենք խոսել Փհենյանի հետ, սակայն շատ բան պետք է տեղի ունենա նախքան երկխոսության մեկնարկը»,- նշել է նա: Վերջինիս խոսքով՝ Թրամփը հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն ճնշումների չի ենթարկվում: