Ռուսաստանն ու մյուսները փորձում են ազդել ԱՄՆ ընտրությունների վրա, կարծում է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ Ռուսաստանը միջամտել է եւ շարունակում է միջամտել ընտրություններին: Պատասխանելով հարցին՝ արդյոք Մոսկվան փորձում է ձախողել ԱՄՆ-ում սպասվող առաջիկա ընտրությունները, Պոմպեոն պատասխանել է. «Այո, տասնամյակներ շարունակ»:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ մտահոգված է ոչ միայն ռուսների, այլ նաեւ այլոց ջանքերի կապակցությամբ. «Մենք շատ թշնամիներ ունենք, որոնք ցանկանում են խաթարել արեւմտյան ժողովրդավարությունը»,- ասել է  նա:

Ըստ նրա՝ ԿՀՎ-ն կարեւոր դեր է խաղում ազգային անվտանգության ապահովման թիմի կազմում, որպեսզի ԱՄՆ ընտրությունները անվտանգ եւ ժողովրդավարական լինեն: