Թուրքիայի նախագահի փաստաբանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացված դատական հայցում  փաստաբանը նշել է, որ Քըլըչդարօղլուն անձնական վիրավորանք է հասցրել նախագահին եւ նրա ընտանիքին։

Նշվել է, որ դատական հայցի հինմք է հանդիսացել 2018 թվականի հունվարի 5–ին Քեմալ Քըլըչդարօղլուի ելույթը։