Բեռլինում առեւանգված Վիետնամի նախկին կոմունիստական կուսակցության գործիչ Չին Սուան Թխանի գործով դատավարության մեկնարկի կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը կտրուկ քննադատություն է հնչեցրել Հանոյի իշխանությունների հասցեին: Բեռլինը «հենց սկզբից միանշանակ դատապարտել է առեւանգումը՝ որպես միջազգային իրավունքի անընդունելի խախտում եւ վստահության խաթարում», - հայտարարել  է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է DW- ն:

Նրա խոսքով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որպեսզի դատավարությունը համապատասխանի «բարձր իրավական պահանջներին» եւ Հանոյի կողմից վստահության ճգնաժամի հաղթահարմանն ուղված քայլեր է սպասում:

51-ամյա նախկին կոմունիստը, ով դիմել էր Գերմանիային ապաստան ստանալու համար, 2017 թվականի հուլիսին Բեռլինում առեւանգվել էր եւ ստիպողաբար տեղափոխվել հայրենիք: Նա մեղադրվում է իր ղեկավարած PetroVietnam պետական նավթագազային կոնցեռնին վնասներ պատճառելու, ինչպես նաեւ 500 հազար եվրո կաշառք ստանալու համար: