Քուվեյթում Համաշխարհային բանկի եւ մասնավոր ընկերությունների համագործակցությամբ պատերազմից ավերված Իրաքի վերակառուցման վերաբերյալ միջազգային համաժողով կանցկացվի, հաղորդում է AFP- ն:
Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Խալեդ ալ Ջարալան նշել է, որ չնայած «անցյալի վերքերին», Քուվեյթն իր հարեւանին աջակցելու «բարոյական, հումանիտար եւ արաբական» պարտականություն ունի: «Իրաքի կայունությունը Քուվեյթի եւ տարածաշրջանի կայունությունն է», - ասել է նա:
Իրաքի վերականգնման համաժողովը տեղի կունենա փետրվարի 12-14-ը:
Իրաքի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մեհդի ալ Ալաքն ասել է, որ Բաղդադը եւ Համաշխարհային բանկը կարծում են, որ վերակառուցումը կարժենա առնվազն 100 մլրդ դոլար:




























