Թուրքիայում քուրդ ապստամբներին աջակցելու համար դատապարտված գերմանաբնակ քուրդ ֆուտբոլիստը վախենում է, որ իր դեմ մահափորձն ունի քաղաքական դրդապատճառներ: Երեկ երեկոյան անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են նրա ավտոմեքենայի վրա, հաղորդում է Reuters-ը:

Տեղացի դատախազները հայտարարել են, որ դեպքը կհետաքննեն որպես սպանության փորձ, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչը նկատել է, որ Բեռլինը պետք է հետաքննի՝ արդյոք Գերմանիայում գործել են թուրքական գործակալները:

28-ամյա Դիզեն Նակին ծնվել է Գերմանիայում: Թուրքիայում նա խաղում է քրդական թիմի կազմում:  Անցյալ տարվա ապրիլին նա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օգտին «ահաբեկչական քարոզչության» համար հեռակա կարգով 18 ամսվա էր դատապարտվել:  

Die Welt թերթին Նակին ասել է, որ իր ավտոմեքենայի վրա հայրենի Դյուրեն քաղաքից ոչ հեռու գտնվող ավտոճանապարհին կրակել են երկու անգամ, երբ նա ուշ երեկոյան վերադառնում էր տուն:  

 «Ես կարծում եմ, դա կարող էր լինել MIT գործակալ (թուրքական հետախուզություն) կամ մեկ ուրիշը, ում դուր չեն գալիս իմ հայացքները», - ասել է նա: