ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հունվարի 20-ից 23-ը կայցելի Եգիպտոս, Հորդանան եւ Իսրայել, հաղորդել է Սպիտակ տունը:

Շրջագայության շրջանակներում Փենսը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

 «ԱՄՆ նախագահի հանձնարարությանբ Մայքլ Փենսը ուղեւորվում է Մերձավոր Արեւելք վերահաստատելու ԱՄՆ հավատարմությունը տարածաշրջանում դաշնակիցների հետ աշխատանքի համար, արմատականությունը հաղթելու համար, որը սպառնում է ապագա սերունդներին», - ասել է Փենսի մամուլի քարտուղար Ալիսա Ֆարախը:

Նա մտադիր է երեք երկրների առաջնոդրների հետ քննարկել  «ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքի եւ ազգային անվտանգության բարելավման միջոցները», հավելել է նա: