Չինաստանը ձգտում է համայն մարդկության համար միասնական ճակատագրով համայնք ստեղծելուն,  Ֆրանսիան նույնպես կողմնակից է նման հայեցակարգին: Այս մասին պետական այցով Չինաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպին, հաղորդում է «Սինխուա»-ն:

Նրա խոսքով՝ կողմերը կարող են հաղթահարել սոցիալական համակարգում առկա տարբերությունները, զարգացման միջոցները եւ մշակութային ավանդույթները, ամրապնդել քաղաքական փոխվստահությունը եւ լիարժեքորեն բացահայտել փոխգործակցության հեռանկարները:

Չինաստանը մտադիր է համագործակցության սկզբունքների եւ ընդհանուր շահերի հիման վրա շարունակել ամրապնդել Ֆրանսիայի հետ բազմակողմ համագործակցությունը, ամրապնդել փոխգործակցությունը «Գոտիների եւ ճանապարհների» շրջանակներում:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան եւ Չինաստանը կապված են երկարատեւ բարեկամության պատմությամբ: Նա նշել է, որ «Գոտիներ ու ճանապարհներ» նախաձեռնությունը շատ կարեւոր է, եւ Ֆրանսիան մտադիր է ակտիվ մասնակցել այդ գործընթացին: