ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ատլանտայում ֆուտբոլի առաջնության ժամանակ հավանաբար մոռացել էր Միացյալ Նահանգների օրհներգի բառերը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է BBC-ի կողմից, փոխանցում է RT-ն:

Օգտատերերը նկատել են, որ Թրամփը սխալ է արտասանում օրհներգի խոսքերը:

Ընդ որում, հայտնի չէ՝ արդյո՞ք միջոցառման մասնակիցները պարտավոր էին կատարել օրհներգը:

Հիշեցնենք, որ սպրիլին Թրամփը Միացյալ Նահանգների օրհներգի կատարման ժամանակ մոռացել էր ձեռքը կրծքին դնել, ինչի մասին վերջինիս հուշել էր կինը՝ Մելանիան: