Բրիտանիայի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Լոնդոն այցելության հրավերը չպետք է չեղարկել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը` ընդգծելով, որ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի կարեւոր գործընկերն է, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ նման քայլը ողջամիտ չի համարում՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե ինչ է պետք անել Թրամփի պետական այցը չեղարկելու համար: «ԱՄՆ-ն մեր սերտ գործընկերն է տնտեսական եւ անվտանգության ոլորտներում, եւ այդպես էլ շարունակվելու է», - ասել է Ջոնսոնը:




























