Եգիպտոսի խորհրդարանը եւս 3 ամսով երկարաձգել է երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որը մտցվել էր անցած տարի ապրիլին քրիստոնեական եկեղեցիների վրա իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, փոխանցում է AFP-ն:

Արտակարգ դրության մասին օրենքը ընդլայնում է ոստիկանության լիազորությունները  ձերբակալելությունների, հետապնդման առումով եւ կարող է սահմանափակել ազատ տեղաշարժվելու իրավունքը: