Եգիպտոսում դատարանը 2013 թվականի բողոքի ակցիաների պատճառով 262 մարդու  տարբեր ժամկետներով դատապարտել է,  հաղորդում է Reuters- ը:

Նրանց մեղադրել են Գիզայի Ալ Նահդա հրապարակում բախումների ժամանակ երկու ոստիկանի մահվան մեջ, ինչպես նաեւ մահափորձի եւ վայրագությունների մեջ:

17 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման, 223-ը ստացել է 15 տարվա, 22-ը՝ 3 տարվա ազատազրկում: Դատարանը գործով 115 մեղադրյալի արադարացրել է: Դատարանը նաեւ որոշել է, որ դատապարտվածները պետական գույքը վնասելու համար կտուգանվեն մոտ 40 մլն եգիպտական ֆունտով (2.27 մլն ամերիկյան դոլար):

Ալ Նահդայում 2013 թվականին նախկին նախագահ Մոհամմադ Մուրսիի կողմնակիցները նրա տապալումից հետո մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ էին անցկացնում: